Տեղի է ունեցել մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից ը: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, հանդիպմանը մասնակցեցին նաեւ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հախագահ Գրիգոր Ամալյանը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ դեռեւս մարտի  7-ին հասարակական կազմակերպությունների կողմից իրեն է ուղղվել ՀԿ-ների քննարկումների արդյունքում ձեւավորված հարցերի ու առաջարկների մի փաթեթ, որն առնչվում է Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների ոչ միանշանակ մեկնաբանություններին, ընտրական գործընթացներում ԿԸՀ եւ ՀՌԱՀ լիազորություններին ու գործառույթներին: Հերթով քննության առնվեցին հասարակական  կազմակերպությունների կողմից առաջադրված հարցադրումները, որոնց  Տիգրան Մուկուչյանն ու Գրիգոր Ամալյանը տվեցին սպառիչ պատասխաններ: Մասնավորապես հարցապնում էր արվել ընտրություններին զինվորների մասնակցության վերաբերյալ, այդ թվում` իբր վերջիններիս կողմից բաց կամ կրկնակի քվեարկությունների դեպքերի առնչությամբ: Տ. Մուկուչյանը փարատեց ներկաների մտավախությունը` նշելով, որ առնվազն վստահված անձանց եւ դիտորդների ներկայությունն ընտրատեղամասերում  բացառում է նման դեպքերի հնարավորությունը: Բացի այդ, ընտրատեղամասերում հնարավորություն կա տեսա եւ լուսանկարահանում իրականացնել, իսկ քվեարկելուց հետո զիվորական գրքույկներում կատարվում է համապատասխան նշում : Ինչ վերաբերում է քվեաթեթիկների վրա տարբեր գույնի գրիչներուվ նշումներին, ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ բոլոր  տեղամասերն ապահովվում են գրիչներով, օրվա ընթացքում դրանք ավելացվում են ըստ պահանջի, միաժամանակ` կարգը թույլ է տալիս ընտրողին իր գրիչով կատարել նշում: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ որպես տեղական դիտորդ արձանագրվել է 17000 մարդ, որը դեռ վերջնական թիվը չէ, ինչը հնարավորություն կտա ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնել: Նշվեց, որ տպագրվել է աննախադեպ քանակությամբ ճանաչողական նյութ, ինչի շնորհիվ ընտրողը հնարավորություն կունենա տեղեկանալու իր իրավունքների մասին: ԿԸՀ-ում սահմանված կարգով արձագանքում են ստացված բոլոր դիմումներին, ինչպես նաեւ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: ԿԸՀ նախագահը քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին հորդորեց իրենց հայտարարություններում, հրապարակումներում, հաղորդումներում լինել փաստարկված, հասցեական եւ զերծ մնալ չճշտված, խոսակցությունների ու բամբասանքների մակարդակով լուրերի տարածումից: Նրա խոսքով` եթե նպատակ կա կանխարգելելու խախտումները, ապա պետք է մատնանշվի կոնկրետ փաստը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաեւ ընտրական հանձնաժողովների կազմման գործընթացին, վերապատրաստման դասընթացներին, ԿԸՀ գործունեության թափանցիկությանը:  Այս իմաստով նա կարեւորեց հանձնաժողովի նորացված կայքի շահագործումը, որն էապես դյուրացրել է ընտրական գործընթացներին հետեւելը: ՀՌԱՀ հախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից իրականացվող` հեռուստաընկերությունների հաղորդումների տասնօրյա մոնիթորիգի արդյունքները, այն մեթոդաբանությունը, որով առաջնորդվում են իրենց գործառույթներն իրականացնելիս:  “Մեր խնդիրն է ժամանակին կանխարգելել ընտրական գործընթացներում հնարավոր խախտումները, առավելագունս  ապահովել Ընտրական օրեսգրքի ճշգրիտ կիրառությունը”,-նշեց ԱԺ նախագահը : Նա մասնավորապես մտահոգիչ համարեց այն լուրերը, ըստ որոնց` արդեն կողմերի միջեւ արձանագրվել են բախումներ: Այս խնդիրը եւս, ըստ Սամվել Նիկոյանի, առաջիկայում հարկ է ներառել մոնիթորինգային խմբի օրակարգում` հետագայում համանման դեպքերը բացառելու համար: 




Լրահոս