“Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են և 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով՝ “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետի համաձայն: “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետը՝ “Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:”, հստակ սահմանում է, որ իրավասու մարմինը պարտադիր պետք է /այլ ոչ թե կարող է/ իր որոշմամբ դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Համաձայն ՀՀ կառավարութան 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1929-Ն որոշման 3-րդ կետի՝ “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի “” Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին” թիվ 220-Ա որշման 2-րդ կետի ՀՀ կրթության և գիտության նախարարին է վերապահվել Ս. Զոլյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: 2008 թվականի մարտի 17-ին` Գործատուի, ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, մի կողմից, և ռեկտոր Սուրեն Տիգրանի Զոլյան, մյուս կողմից, կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որի ամբողջ բովանդակությամբ սահմանված է, որ գործատուն լիազորված պետական մարմինն է:
Ելնելով վերոգրյալից` անհերքելի փաստ է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիսանում է Սուրեն Տիգրանի Զոլյանի գործատուն, հետևաբար օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետք է դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները:
Ինչ վերաբերվում է օրենքով սահմանված հիմքի՝ “մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության” առկայությանը, ապա ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի 173-Ա հրամաններով, օրենքների խախտումների համար, Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է “խիստ նկատողություն” կարգապահական տույժը՝
ա. նախարարի 160-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և 6-րդ մասի պահանջները,
բ. նախարարի 173-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված ՀՀ կառավարության որոշումները և նորմատիվ գերատեսչական իրավական ակտերը, հետևաբար՝ օրենքները, ինչը հայտնաբերվել և արձանագրվել է ԵՊԼՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից:Վերոգրյալը փաստում է, որ Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու՝ օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է: