Կոմայից դուրս գալով՝ ավստրալացին սկսել է չիներեն խոսել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալական Մելբուրն քաղաքի 22-ամյա բնակիչ Բեն Մակմագոնն ավտովթարի արդյունքում հայտնվել է կոմայի մեջ: Ուշքի գալով՝ երիտասարդը չի կարողացել անգլերեն ոչ մի բառ արտասանել՝ փոխարենը հոյակապ խոսել է չիներեն, տեղեկացնում է Mirror-ը:

«Սարսափելի ավտովթարից հետո ուշքի գալով՝ ես բացեցի աչքերս և տեսա, որ իմ մահճակյալի մոտ կանգնած է ասիական ծագում ունեցող բուժքույրը: Ես նրան չիներեն ասացի. «Քույր, մարմինս ցավում է»: Դա ինձ միանգամայն բնական էր թվում: Երեք օր ես միայն չիներեն էին խոսում՝ ի վիճակի չլինելով վերհիշել իմ մայրենի լեզուն՝ անգլերենը», – պատմել է Բեն Մակմագոնը:

Հետագայում ավստրալացին խոստովանել է, որ դպրոցում չիներեն է սովորել, սակայն երբեք այն այնքան լավ չի տիրապետել, որքան կոմայից հետո: Ներկայումս երիտասարդը ոչ միայն չինացիների համար էքսկուրսիաներ է անցկացնւմ իր հարազատ քաղաքում, այլև հեռուստաշոու է վարում ասիական հեռուստաալիքներից մեկում: Վերջերս նա Մելբուրնից տեղափոխվել է Շանհայ:




Լրահոս