ՀՀԿ-ականների «անկրկնելի» պահվածքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ նիստերի մեկնարկը ծիսակատարություն է հիշեցնում: Ճիշտ է` տարիներ շարունակ արարողակարգն անփոփոխ է մնում, բայց ՀՀԿ վերնախավն ավանդույթներից չի ցանկանում շեղվել:

Այսօր էլ` իշխող կուսակցության նիստի մեկնարկից առաջ, Մելիք-Ադամյան փողոց երթևեկությունը պետավտոտեսչության ջանքերով կաթվածահար արվեց և փակված փողոց սկսեցին ժամանել ծանոթ ու հայտնի դեմքերը:

Նրանք սովորաբար դանդաղ են իջնում մեքենայից, դժվար «վայրէջքից» հետո մի պահ կանգ են առնում, աննկատ հարդարում հագուստը և զգաստ ու նախօրոք մշակված քայլվածքով ու կեցվածքով մոտենում նշանակետին:

Կարճ, բայց դժվարանցանելի ճանապարհին նրանք երբեմն ժպիտներ են փոխանակում հին ծանոթների հետ, առավել մտերիմներին ջերմ «չլմփոցով» համբուրում` միավորելով հենց նոր նիստի առթիվ օգտագործված օծանելիքների բույրերը:

Հետո, տեսնելով լրագրողներին ու հիշելով նրանց մասին, իսկույնևեթ այլայլվում են, ավելի հստակ ու փոքր-ինչ շտապ քայլելով դեպի նշանակետը` դուռը, որից այն կողմ նիստն է կայանալու, և որտեղ նրանք կտրվելու են իրականությունից, լրագրողներից ու ամեն ինչից:




Լրահոս