Մոմավառություն` Գլենդելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Գլենդել քաղաքում ապրիլի 23-ին Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպությունը կազմակերպել են մոմավառության և հսկման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մոմավառությունը տեղի կունենա ժամը 7-ին՝ Գլենդել Սիվիկ Համերգասրահի ավտոկայանի տեղանքում, որը գտնվում է 1401 Հյուսիսային Վերդուգո հասցեում։ Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը։ Համայն մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի ընթացքում, Օսմանյան Կայսրությունում ապրող 1.5 միլիոն անմեղ Հայ տղամարդիկ, կանայք, և երեխաներ դաժանաբար կոտորվեցին, բռնաբարվեցին, և ոչնչացվեցին։ Ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը ստիպված եղավ նոր կյանք սկսել հայրենիքից հեռու՝ աշխարհի մի շարք երկրներոմ, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։




Լրահոս