Մաշտոցի այգում բնապահպանները վերջին հրաժեշտը տվեցին Օլիկ Գարխյանին (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մաշտոցի այգում հավաքված բնապահպանները իրենց վերջին հրաժեշտը տվեցին մահացած “Օլիգարխի” սիմվոլիկ կերպարին: Հիշեցնենք, որ Մաշտոցի այգում տեղադրված կրպակների շուրջ ստեղծված բողոքի ակցիայի ժամանակ բնապահպանները տարբեր միջոցառումներ են իրականացնում, իսկ ձմռանը նրանք ձնեմարդ էին պատրաստել` դրա տակ մարմնավորելով “Հայ օլիգարխի” կերպարը:”Հոգեհանգստի արարողությանը” բնապահպան ակտիվիստները եկել էին մեխակներով, և տարբեր պաստառներով, որոնց վրա գրված էին` “Բենթլիս ու Համերս անտեր մնացին”, “Խորովածդ սառեց”, “շենքերդ սարքող չի մնա”, “Ինձ ինչի՞ թողեցիր վարկերի մեջ”, “բարով գնաս համբալ” և այլն:
Բնապահպանները  սրանով ցանկանում են իրենց բողոքը արտահայտել օլիգարխիայի և ամենաթողության դեմ: Նշենք նաև, որ “հոգեհանգստի և թաղման արարողությանը” ուղեկցում էր թե՛ տխուր և թե ուրախ երաժշտությամբ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետ ընտրվելու ժամանակ հայտարարեց, որ Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժվելու են և հանձնվելու են քաղաքացիներին: Աբովյան փողոցում կրպակները ապամոնտաժվեցին, սակայն դրանք տեղադրվեցին Մաշտոցի պողոտային հարակից այգում՝ Մարգարյան ծննդատան կողքին, ինչն էլ բողոքի ալիք բարձրացրեց հասարակության տարբեր շերտերի մոտ:
Բողոքի ակցիային միացան մի շարք արվեստագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ:




Լրահոս