Ոստիկանությունից փախչող վարորդը 25 մեքենայի է հարվածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նովոսիբիրսկում ճանապարհային ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որ փորձելով փախչել իրենցից, հարվածել է 20-ից 25 մեքենայի:

Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը իրավապահների հրամանով կանգ չի առել և դիմել է փախուստի: «Նա հրաժարվեց ալկոհոլային բժշկական զննումից, սակայն արտաքինից երևում էր, որ լավ հարբած է», – հայտնել են ոստիկանները:

Ճանապարհատրանսպորտային պատահար ձևակերպելու համաձայնություն են տվել վնասված ավտոմեքենաների միայն մոտ տաս վարորդներ: Մյուս վարորդները գերադասել են ավելորդ ժամանակ չկորցնել և հեռացել են դեպքի վայրից:

Որոշ տեղեկությունների համաձայն, ՃՏՊ-ի մեղավոր դարձած վարորդը նախկինում արդեն զրկված է եղել վարորդական իրավունքից, և այս անգամ պատիժը կարող է ավելի խիստ լինել, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ հայտնել են իրավապահները:




Լրահոս