ՎՏԲ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում հերթեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարվել է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն ԽՍՀՄ նախկին խնայբանկում ունեցած ավանդների գումարները: Կառավարության որոշում դեռ չկա, սակայն ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում ԽՍՀՄ քնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ունեցած ավանդների վերաբերյալ տեղեկանքներ են տրվում:

Մտնելով բանկի մասնաճյուղ` «ժողովուրդ»-ն ականատես եղավ ավանդների վերաբերյալ տեղեկանք ստացողների մեծ հերթի: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների ղեկավարների հետ ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ շաբաթվա աշխատանքային յուրաքանչյուր օր սպասարկվեն որոշակի համայնքների ավանդատուները: Այդ կերպ փորձ է արվում խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, ինչը խանգարում է բանկի մասնաճյուղի բնականոն աշխատանքին:

Սակայն այդ պայմանավորվածությունը խախտվում է, քանի որ բացի տվյալ օրը սպասարկվող համայնքների ավանդատերերից, բանկի մասնաճյուղ են գալիս սահմանամերձ այլ համայնքների ավանդատերեր: Բանկի աշխատողներն էլ, նկատի ունենալով, որ մարդիկ տրանսպորտային ծախսեր են արել եւ մեծ հեռավորություն անցել, նրանց ևս սպասարկում են եւ ունեցած ավանդների մասին տեղեկանքներ տրամադրում:




Լրահոս