Թիվ 12 Ընտրատարածքային հանձնաժողովում երեկ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննվել է թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր անձ Արամ Խաչատրյանի ներկայացրած դիմում-բողոքը: Դիմումը վերաբերում է նրան, որ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարզոչությամբ սահմանված կարգը: Նրանք չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում. “Դիմում ենք Ձեզ՝ օրենքով սահմանված կարգով շտապ միջոցներ ձեռնարկել վերը նշված խախտումները վերացնելու և կանխելու ուղղությամբ, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա”:
Ղեկավարվելով վերոնշյալով՝ թիվ 12 ԸԸՀ-ն որոշեց բավարարել դիմում-բողոքը, դիմել Երևանի քաղաքապետին՝ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառները փակցված լինելու հանգամանքը և չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել: ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ՝ քարոզչական պաստառները այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթղերը, (վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի վարչական ակտեր` առկայության դեպքում, կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականատերերի համաձայնությունները) թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար:
ԸԸՀ-ի երեկվա նիստին մասնակցում էին նաև երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ:
Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ