Ավագ և կրտսեր ԲՀԿ-ականների դիրքորոշումները կրկնվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ երիտասարդների միությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս, որի ընթացքում քննարկվում էին վերջին շրջանում ԲՀԿ կուսակցության ծավալած գործունեությունը տարբեր քաղաքական գործընթացներում:

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան մի քանի երիտասարդ ԲՀԿ-ականներ` ներկայացնելով  առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները և մի շարք այլ հարցեր: Նրանք առաջնային համարեցին երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: 

Երիտասարդների ելույթները հիմնականում կրկնվում էին` վերահաստատելով կուսակցության ԱԺ ներկայացուցիչների պարբերաբար ներկայացվող դիրքորոշումները:




Լրահոս