«Պարոն Սուլթանյանը գտնվում է արձակուրդում, եւ ինքնաբացարկից հետո միացել է իմ քարոզարշավին»:
Այնպիսի տպավորություն է, որ «Գյումրի» գարեջրի գործարանում, նախքան առաջադրումների փուլի մեկնարկը, լուրջ քննարկումներ են կազմակերպվել: Մի մասը պնդել է, որ Սուլթանյանն է արժանավորը, մյուսները, պարզվել է, որ Բալասանյանի կողմակիցներն են եղել: Ըստ երեւույթին, ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել, ու երկատված կոլեկտիվի երկու կարկառուն ներկայացուցիչներն էլ որոշել են առաջադրվել: Ժամանակ հետո կրտսեր գարեջրագործը հասկացել է, որ շեֆն անգերազանցելի է, եւ ինքնաբացարկ է հայտնել: Արդյունքում համերաշխությունը վերականգնվել է, ու լաբորանտը նույնպես լծվել է Ս. Բալասանյանի քարոզարշավին: