ՀԱՐՑ. «Տաշիր» առեւտրի կենտրոնից Սարի թաղ տանող ճանապարհին` «Մետաքս գոլդ» խանութի դիմացի փողոցում, դեռ անցած տարվանից խոշոր փոսեր են մնացել` խողովակների վերանորոգման աշխատանքների հետեւանքով: Այդ փոսերն այնքան մեծ են, որ անգամ մեքենաներն են վնասվում: Ինչո՞ւ չեն նորոգում այդ վնասված հատվածները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Խորենացու (Ազատամարտիկների փողոցից Երվանդ Քոչար հատված) փողոցը: Ներկայում Էրեբունի վարչական շրջանը փողոցի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ է կատարում:
Աշխատանքները կավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետում:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե գոնե մեկ անգամ քաղաքապետարանի աշխատակիցները նշված տարածքում եղել են, ապա վտանգի զգացումն ավելի լավ կարող են պատկերացնել: Այդտեղ փոսերն այնքան մեծ են, որ քաղաքապետարանի տեխնիկան անգամ կարող է թաղվել-մնալ դրանցում: Կասկածից վեր է, որ անմատչելի դարձած ճանապարհի մասին քաղաքապետարանում վաղուց ու լավ տեղյակ են: Իսկ թե ինչ է նշանակում հարցը տալուց հետո հնչող «սեղմ ժամկետ» պատասխանը, թերեւս միայն Տարոն Մարգարյանն ինքը կիմանա: