2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: armlur.am-ը այս անգամ սոցհարցում է անցկացրել Արաբկիր վարչական շրջանում`պարզելու համար, թե որ թեկնածուի օգտին են պատրաստվում քվեարկել արաբկիրցիները: Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Արաբկիրի վարչական շրջանը, մեծամասնական ընտրակարգով իրենց թեկանածություններն են առաջադրել ՀՀԿ–ական Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, ե168 ժամ, թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սերանյանը “Ժառանգություն” կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անկուսակցական Ալեքսան Մինասյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը: Նշենք, որ հարցման ընթացքում քաղաքացիների մի մասը հրաժարվեցին խոսել տեսաձայնագրության առաջ պատճառաբանելով, որ չեն կողմնորոշվել ընտրության հարցում: “Ընտրելու եմ արժանիին, ինձ համար լավագույն թեկնածուն է Զարուհի Փոստանջյանը, բայց մի նկարեք այլապես կջարդեմ ձեր տեսախցիկը”,-այս մասին ասաց բնակիչներից մեկը: armlur.am-ին այն հարցին, թե ինչն է պատճառը, որ չի ցանկանում խոսել տեսախցիկի առաջ քաղաքացին ասաց, որ “հավես չունի խնդիրների հետ”: Հարցումից նաեւ պարզ դարձավ, որ տվյալ համայնքում քաղաքացիներից ոչ բոլորն են հետաքրքրված ընտրություններով: Նկատենք նաեւ, որ այնտեղ վախի մթնոլորտը գերակշռում էր, մարդիկ ահաբեկված էին եւ ամեն կերպ խուսափում էին կոնկրետ պատասխանից :
ԱՐԱԲԿԻՐՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ԿԱ. (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ