22 սեպտեմբերի 2014 թվական, Երևան. Beeline-ը գրանցել է ընկերությունում «3-րդ սերունդ» ստաժավորմանը մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ հայկական ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2014 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության համար։ Վերջնական փուլի արդյունքների համաձայն ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում և այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:
«Յուրաքանչյուր ուսանողի համար մենք առաջարկում ենք ստաժավորման անհատական պլան և նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան կիրառելու իրենց գիտելիքները գործնականում: Երկրի կապի խոշորագույն օպերատորի օրինակով ուսանողները կարող են ուսումնասիրել խոշոր ընկերության աշխատանքը, ինչն անխոս խթան կհանդիսանա իրենց հետագա մասնագիտության ընտրության հարցում և կօգնի փոխել իրենց կյանքը դեպի լավը: Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության սա հիանալի հնարավորություն է մեր շարքերը համալրելու նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ ընկերության www.beeline.am կայքում։