Վաչե Տերտերանը հնարավոր է պաշտոնանկ արվի «ատկատների» ու բյուջեի գումարները յուրայինների միջոցով վերաբաշխելու համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւ, մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են` նա կարող է հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին: Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար:
Ինչ վերաբերում է Տերտերյանի պաշտոնանկությանը, ասում են` պատճառը համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում հայտնաբերված չարաշահումներն են: Խոսքը, մասնավորապես, «ատկատների» ու բյուջեի գումարները յուրայինների միջոցով վերաբաշխելու մասին է: Ըստ երեւույթին, առաջիկայում նոր մանրամասներ ի հայտ կգան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս