Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ականների առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ մերժվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սուքիաս Ավետիսյանի, Արայիկ Հովհաննիսյանի և Կարինե Աճեմյանի օրենսդրական նախաձեռնությունը:

Պատգամավորները նախագծով առաջարկում էին երկարաձգել «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը և վերջնաժամկետը սահմանել մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը:

Տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքը գործնականում հռչակագրային բնույթ ունի և օրենքի գործողության ժամկետի երկարացումն արդյունավետ չէ:

«Կառավարությունը կողմնակից է Գյումրի քաղաքին շոշափելի և առարկայական աջակցության տրամադրմանը, բայց այս պահին նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը»,- ընդգծեց Տերտերյանը:

Հովիկ Աբրահամյանն էլ աձագանքեց. «Ասեք, որ մինչև օրս «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» նախագծով ոչ մի գործ չի կատարվել, ոչ մի օգուտ չի տվել Գյումրի քաղաքին»




Լրահոս