Լուբոմիր Զաորալեկն ընդունել է Է. Նալբանդյանի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, քննարկվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` տարեսկզբին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը։ Կարևորվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված կապերի զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին։

Չեխիայի արտգործնախարարն ընդունեց Հայաստան այցելելու հրավերը։

Նույն օրը Է.Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ամերիկայի հրեական կոմիտեի կողմից այս տարի ապրիլին արված հայտարարությունը, որում ճանաչվում և դատապարտվում էր Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների, մի շարք միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:




Լրահոս