Շիրակում ընտրակաշառք բաժանելու հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում  մայիսի 2-ին  նյութեր են ստացվել “Ժողովուրդ” օրաթերթի մայիսի 2-ի թիվ 74 համարում տպագրված “Փաստեր չկան ու չկան” հոդվածի կապակցությամբ, ըստ որի` քաղաքացիներից մեկը դժգոհում է, որ Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերի բնակիչներին ԲՇՏ աշխատակցուհին բաժանում է 10.000-ական դրամ: Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մայիսի 1-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. Մարիամ Կ.-ն և հայտնել, որ Նահապետավան գյուղում ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, իսկ վաղն էլ ԲՀԿ-ն է բաժանելու: Նույն օրը Մարիամ Կ.-ն հրավիրվել  է բաժին: Նրանից ոստիկանները հայտարարություն են վերցրել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս