ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը կտրուկ հայտարարություններ չի անի, զերծ կմնա կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարություններ անելուց և կփորձի, գոնե, կարճ ժամանակահատվածում պահպանել ինտրիգը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: “Կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում ԲՀԿ-ն կտրուկ հայտարարություններ չի անի` ոչ ձախ, ոչ աջ, և կփորձի, գոնե, կարճ ժամանակահատվածում պահպանել ինտրիգը և իր վերջնական կողմնորոշումը չի դրսևորի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետը հիշեցրեց, որ համաձայն հուշագրի, կոալիցիոն ուժերը 2013թ. նախագահական ընտրություններում կսատարեն գործող նախագահին:
“Այս պահին, “Բարգավաճ Հայաստանը” դուրս չի եկել կոալիցիոն հուշագրից, ուր հստակ նշված է, որ ԲՀԿ-ն և մնացած կոալիցիոն ուժերը, 2013-ին սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս պահի դրությամբ դեռ կոալիցիան գործում է: Ընտրությունների ամփոփումից հետո կստեղծվի, թե չի ստեղծվի նորը… Ըստ ԿԸՀ-ի արդյունքների, ՀՀԿ-ն այսօր մեծամասնություն է կազմելու խորհրդարանում”,- ավելացրեց նա: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, քաղաքական ուժերը դեռ հստակ չեն հայտարարել նախագահական ընտրություններում իրենց մասնակցության մասին, սակայն նրա խոսքով.”Այդ հարցում հստակ ասելիք ունի Հանրապետական կուսակցությունը, իսկ “Բարգավաճ Հայաստան”-ի դիրքորոշումն այս հարցում՝ դեռ պարզ չէ”։
“Մենք ունենք մի քանի լիդերներ, որոնք երկար ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում են, բայց ոչ բոլորն են հայտարարել նախագահական ընտրապայքարին իրենց մասնակցության մասին: Հանրապետական կուսակցությունն ունի հստակ ասելիք՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Արդյո՞ք, այդ հարցում կունենա ասելիք “Բարգավաճ Հայաստանը”, ցույց կտա ժամանակը”,- նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
 Վերջինս նկատեց, որ ԲՀԿ-ն մինչ այս պահը հստակ իր դիրքորոշումը չի ներկայացրել նախագահական ընտրությունների մասին, բայց ԱԺ ընտրությունների արդյունքները ցույց են տալ, որ.”ԲՀԿ-ն ունի որոշակի կշիռ հանրության մեջ”,- եզրափակեց քաղաքագետը:




Լրահոս