Նյու Յորքի նախկին քաղաքապետը Բրիտանիայի թագուհուց ասպետի կոչում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, Գործարար նորությունների գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգն արժանացել է ասպետի պատվավոր կոչման, որը շնորհվում է բրիտանական թագուհու կողմից: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, 72-ամա Բլումբերգը ասպետի կոչում է ստացել իր «ձեռնարկատիրական և բարեգործական գործունեության համար»: Այս առիթով Բլումբերգն ասել է, որ «խորապես հուզված» է: «Դա առանձնապես նշանակալից է ինձ համար Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի հետ իմ անձնական, գործնական և բարեգործական կապերի պատճառով, որոնք չորս տասնամյակի վաղեմություն ունեն», – նշել է նա:

Նախկին քաղաքապետը չի կարող «սըր Մայքլ» անվանվել, քանի որ չի հանդիսանում Միացյալ Թագավորության հպատակ: Այդուհանդերձ, նրան թույլ է տրվում ասպետի կոչումն ավելացնել իր անվանը:

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Ուեթմակոտտը, ով հայտարարել է պատվավոր պարգևի հանձնման մասին, ասել է, որ «Բլումբերգն իր ընկերության շնորհիվ մեծ ավանդ է ներդրել գործարար կյանքում, իսկ նրա ազդեցությունն արվեստի և կրթության բնագավառում իրականացվող բարեգործության վրա բրիտանացիները զգում են ամեն օր»:




Լրահոս