Հայաստանում մանրածախ առեւտրի մոտ 84 %-ը բաժին է ընկնում Երեւանին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2012 թ. առաջին եռամսյակում մանրածախ առեւտրի ընդհանուր ծավալը կազմել է 244 մլն դրամ, որից 205 մլն դրամը տեղի է ունեցել Երեւանում: Ըստ այս վիճակագրության` հայաստանցիները (2.8 մլն-ի հաշվով) միջին հաշվով ամսական իրականացնում են 29 հազ. դրամի մանրածախ առեւտուր: Երեւանում է իրականացվում խանութների շրջանառության 89%-ը, տոնավաճառների շրջանառության 85%-ը, կրպակների շրջանառության 55%-ը:
Հայաստանում առեվտրի 85%-ն իրականացվում է Երեվանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ