Հայ աղջիկները պարսիկներին 10 հազար դրամով սեռական ծառայություններ են մատուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Արմինե Գրիկուրովայի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշման դեմ նրա պաշտպան Թամարա Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը։

Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով 22-ամյա Արմինե Գրիկուրովան դատապարտվել էր ազատազրկման 10 տարի 6 ամիս ժամկետով: Նրան մեղադրանք էր առաջադրվել անչափահասներին փողոցներից հավաքագրելու և նրանց մարմնավաճառության դրդելու համար:
Մեղադրական եզրակացության համաձայն՝  ավելի հաճախ պոռնկությամբ է զբաղվել անչափահաս, այդ ժամանակ 16-ամյա Ի. Ե.-ն, ում համար Արմինեն հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումները, իսկ օտարազգի հաճախորդների դեպքում ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն: Ապահովության համար նրան տրված գումարը Արմինեն պահել է իր մոտ և յուրաքանչյուր 10 հազար դրամից վերցրել է 3-4 հազար դրամը:

Բացի սրանից, ըստ մեղադրանքի, Արմինեն սեռական շահագործման ենթարկելու համար գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած երեք անչափահաս աղջիկների, «օգտվել նրանց՝ երեխա լինելու հանգամանքից» ու կեղծ խոստումներ է տվել զվարճանքի վայրեր տանելու, նրանց համար շորեր, զվարճանքի առարկաներ, հարդարման պարագաներ գնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ: Արմինեն շրջել է Օպերայի, Կասկադի տարածքում, ծանոթացել պարսիկ երիտասարդների հետ և նրանց սեռական բնույթի ծառայություն մատուցելու առաջարկ է արել: Ապա անչափահաս աղջիկներին տարել է պարսիկների բնակարաններ, նախապես վերցրել երիտասարդներից 10 հազար դրամները, և աղջիկներին «ուղղորդել», որ սեռական հարաբերություններ ունենան այլազգի հաճախորդների հետ:

Արմինեն աղջիկների «վաստակած» 10 հազարական դրամները խաբեությամբ վերցրել է, մի դեպքում էլ բռնություն է գործադրել՝ աղջկան հարվածել, գետնին գցել ու փողը ձեռքից խլել:

Դատարանում Արմինեն ասել է, թե Ի. Ե.-ն է ցանկացել զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ նրանք իրար ճանաչել են դպրոցական հասակից: Մյուս անչափահասները, Արմինեի պատմելով, մոտեցել են իրեն ու ասել, որ 16 տարեկան են և զբաղվում են մարմնավաճառությամբ: Արմինեից նրանք օգնություն են խնդրել, որպեսզի նա ցույց տա այդ կերպ գումար վաստակելու համար առավել հարմար վայրերը:

Բոլոր՝ մոտ 40 դեպքերում Արմինեն վերցրել է անչափահաս աղջիկների «վաստակած» գումարները՝ խաբելով, թե պետք է նրանց համար հագուստ գնի: Ի դեպ, Արմինեն աղջիկների հետ ծանոթանալիս կեղծ անուններով է ներկայացել: Անչափահասներից մեկն էլ դատարանում ցուցմունք է տվել, որ 12 տարեկանում «Լունապարկ» կոչվող այգում միայնակ զբոսնելու ընթացքում ծանոթացել է Մենուա անունով 18 տարեկան մի տղայի հետ։ Փոխադարձ համաձայնությամբ, նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել և զրկվել կուսությունից։ Դրանից հետո տնից հաճախակի փախել է, թափառել է տարբեր փողոցներում և առանց գումարի տարբեր տղաների հետ սեռական հարաբերություն է ունեցել։ 15 տարեկան դառնալուց հետո սկսել է սեռական հարաբերություն ունենալու համար պահանջել 5000-ից 15.000 ՀՀ դրամ գումար։




Լրահոս