Լեհ ճանապարհորդ, 54-ամյա Թոմաշ Չիխոցկին բարեհաջող ավարտել է շուրջերկրյա ուղեւորությունը: Նա 5 օվկիանոսները հատել է 312 օրում:Չիխոցկին սկսել էր ճանապարհորդությունը անցած տարվա հուլիսի 1-ին,- գրում է Crazy Earth պորտալը: Չիխոցկին 16-րդ լեհն է, որը միայնակ հատել է 5 օվկիանոսները: Շրջագայությունն առանց դժվարությունների չի անցել: Նրա ընտանիքը հաճախ օրեր շարունակ նրանից լուր չի ստացել: Նա ցանկացել է դառնալ 3-րդ լեհ ծովագնացը՝ շրջագայությունն առանց դադարի իրականացնելու առումով: Սակայն փոթորկից իր եւ նավի վնասվելու հետեւանքով ստիպված է եղել սեպտեմբերին մոտենալ ափին:
շուրջերկրյա ուղեվորություն՝ 312 օրում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ