Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ «ուղղված չէ Ռուսաստանի դեմ և սպառնալիք չի ստեղծում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»: Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ զույցում հայտարարել է եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Նրա խոսքով, «Վրաստանում երկրի պաշտպանողունակության բարձրացման համար ստեղծվող կառույցներից ոչ մեկը սպառնալիք չի ստեղծում Ռուսաստանի համար և ուղղված չէ նրա դեմ»:
ՌԴ-ի հետ հարաբերություների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նույնպես հայտարարել է, որ «Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ սպառնալիք չի ստեղծում տարածաշրջանային անվտանգությանը»: Նրա խոսքով, «տարածաշրջանային անվտանգության համար լուրջ խնդիրներ են ստեղծում չլուծված հակամարտությունները», տեղեկացնում է ТАСС-ը: