Ժամանակ. Դոդի Էդոն մարդ է ծեծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի` Դոդի Էդո մականվամբ պետը Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում դաժան ծեծի է ենթարկել Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի վարարոդին: Այդ մասին գրում է Ժամանակ-ը:
Ըստ ականատեսների` դաժան ծեծի պատճառը եղել է այն, որ Դոդի Էդոյի ճանապարհ տալու պահանջին վարորրդը չի արձագանքել: Ըստ ականատեսների` ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաեւ վարորդի կինը: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները թույլ չեն տվել տուժածին տեղափոխել հիվանդանոց, եւ հիմա նա գտնվում է տանը,-գրում է Ժամանակ թերթը:




Լրահոս