Աղջիկն «Ինստագրամում» լուսանկար է տեղադրել իր ինքնասպանության վայրից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի երեկոյան Ռուսաստանի Նովոկույբիշևսկ քաղաքում: 14-ամյա Քսենիա Ս.-ն վայր է թռել Սվերդլովի փողոցի տան տանիքից:

Ինչպես հայտնի է դարձել, սարսափելի իրադարձությունից մոտ մեկ ժամ առաջ Քսենիան շնորհակալություն է հայտնել իր բոլոր ծանոթներին սոցիալական ցանցերում և հրաժեշտ տվել նրանց: Բացի այդ՝ նա տեղադրել է լուսանկարը ծրագրվող ինքնասպանության վայրից՝ վերտառելով այն. «Վերջին լուսանկարը»:

Ինչպես լրագրողներին հայտնել են տեղի ոստիկանությունից, քննիչներն արդեն քրեական գործ են հարուցել «Ինքնասպանությանը հասցնելու» հոդվածով:
Նախնական վարկածի համաձայն՝ ինքնասպանության պատճառ կարող էր լինել դժբախտ սերը:

6c686ede3d2f4a153e0bc0668e6a770e




Լրահոս