«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «ժողովուրդ»-ի խմբագրություն էր ահազանգել Վանաձոր ՔԿՀ-ի մի դատապարտյալ, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, եւ խնդրում էր, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանն այցելեն Վանաձոր ՔԿՀ եւ տեսնեն, թե ինչ իրավիճակ է Վանաձորի ՔԿՀ-ում. «Մենք սարսափելի պայմաններում ենք գտնվում, ՔԿՀ-ի սառնարանները չեն աշխատում, մի քանի դատապարտյալներ իրենց գումարներով սառնարաններ են գնել, որպեսզի կարողանան ուտելիքը թարմ վիճակում պահեն: Դատապարտյալներին ասել են, թե ՔԿՀ-ի լոգարանները վերանորոգման փուլում են. այստեղ մարդիկ մոտ մեկ ամիս է` ինչ չեն կարողանում լողանալ: «Հացին կպնում էս, ջուր է կաթում, միթե կարելի է այսպիսի վերաբերմունքը»: Հուսանք` ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կգնա այս ահազանգի հետքերով` պարզելու, թե ինչու են դատապարտյալները դժգոհում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: