Նախապե՞ս էր որոշված, որ Ծառուկյանը ելույթ չի ունենալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Ազատության հրապարակը բազմամարդ էր. ոչ իշխանական երեք ուժերը համապետական հանրահավաք էին կազմակերպել: ՀԱԿ-ի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդները քննադատեցին իշխանական ռեժիմի գործունեությունը, իսկ ԲՀԿ առաջնորդն ամբիոնից հնչեցրեց հետևյալ նախադասությունը. «Ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած եմ և դրա համար շատ հպարտ եմ: Ես այսօր ելույթ չեմ ունենալու, հաջորդ հանրահավաքին եմ ելույթ ունենալու»:

Armlur.am-ը զրուցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ` տեղեկանալու նախօրոք էր որոշված, որ Գագիկ Ծառուկյանը որոշակի ելույթով հանդես չի գալու, թե՞ ընթացքում է որոշվել:

ԲՀԿ-ական պատգամավորի բնորոշմամբ այդ հարցի մասին խոսել ինքը չի կարող, քանի որ այն իր կոմպետենտությունից դուրս է: Իսկ մեր այն դիտարկմանը, թե արդյոք Ազատության հրապարակի հոծ բազմության «Ծառուկյան նախագահ»  վանկարկումների՞ն էին իրենք ձգտում, Ուրիխանյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Երևույթը դրական է: Իմ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է, բնական է, որ դրական եմ վերաբերվում այդ երևույթին»:




Լրահոս