ԿՎԱՃԱՌԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական կայքը շարունակում է մնալ առաջատարն իր օգտատերերի քանակով, այս պահին կայքում գրանցված է մոտ 900 միլիոն օգտվող: Օրեր առաջ Facebook-ը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի ընթացքում ընկերության մեկ բաժնետոմսի գինը կարող է կազմել 28-ից 35 դոլար: Այս գնի դեպքում ընկերության արժեքը կարող է կազմել մոտ 96 միլիարդ դոլար:
Առայսօր Միացյալ Նահանգների ինտերնետային ընկերություններից բաժնետոմսերի նախնական հրապարակային ամենամեծ առաջարկն անցկացրել է Facebook-ի մրցակից Google ընկերությունը, որին 2004թ. նախնական հրապարակային առաջարկի ժամանակ հաջողվել է ձեռք բերել մոտ 2 միլիարդ դոլար:




Լրահոս