Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պյեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) կժամանեն Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է АПА գործակալությունը:

Ինչպես Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստան համանախագահները կժամանեն հոկտեմբերի 17-ին:
Համանախագահների այցի հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համդիպման նախապատրաստումն է, որը կայանալու է այս ամսվա վերջին Ֆրանսիայում:

Համանախագահները տարածաշրջանում կգտնվեն մինչև հոկտեմբերի 18-ը:




Լրահոս