«Ատլետիկո»-ն միացել է Չեխի համար մղվող պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

32-ամյա Պետր Չեխը հանգիստ է վերաբերվել այս ամառ իր թիմ վերադարձած Տիբո Կուրտուային՝ մտածելով, թե «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղային ժամանակ կտա երկուսին էլ: Սակայն արդեն մի քանի խաղ հետո պարզ դարձավ, որ հենց երիտասարդ Կուրտուան է ակումբի հիմնական դարպասապահը, իսկ Չեխը նստել է պահեստայինների նստարանին` այդպես էլ չփոխելով ակումբը:

Մի քանի օր առաջ տեղեկություններ տարածվեցին, թե վետերանը համարվում է «Ռոմա»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը: Հիմա էլ լուրեր են հայտնվել, թե նույն ճանապարհով է ընթանում Մադրիդի «Ատլետիկո»-ն: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ է, որ տրանսֆերի կայացման դեպքում հենց  Չեխը կարող է դառնալ իրենց ակումբի առաջին համարը:




Լրահոս