Մոսկվայում վթարված վերելակում 8 թուրք է եղել. մեկը զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի 1 քաղաքացի զոհվել է, 8-ը՝ տուժել չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի կենտրոնում շինարարական վերելակի անկման պատճառով. տեղեկացնում է РИА Новости-ն առողջապահության համակարգից:

«Պրեսնենսկայա փողոցի թիվ 16 շենքի շինարարական վերելակի՝ երրորդ հարկից ընկնելու արդյունքում 8 մարդ տուժել են, նրանցից մեկը զոհվել է: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են», – հայտնել է անանուն աղբյուրը:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:




Լրահոս