«ՀՀ-ն պատրաստակամ է շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում:

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսության, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականությանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ




Լրահոս