«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ստորագրելով Եվրասիական տնտեսական տարածքին միանալու պայմանագիրը` Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ինտեգրման գործընթացները նաեւ Եվրամիության հետ: Սակայն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ենթադրում է որոշակի փոփոխություններ ԵՄ երկրների հետ ունեցած առեւտրային կապերում: ԵՏՄ կազմում Հայաստանը բնականաբար կկորցնի նաեւ որոշակի շուկաներ ԵՄ երկրներում: ԵՄ երկրներից Հայաստանի արտահանումը կարող է խնդիրների բախվել իտալական շուկայում: Թեեւ հայկական ապրանքի ներկայացվածության ծավալներն այստեղ շատ մեծ չեն` տարեկան 25-30 մլն դոլար, այնուհանդերձ վերջին տարիներին այն բավական դինամիկ առաջ է գնում: Հայաստանն այս շուկային մատակարարում է թեթեւ արդյունաբերության տարբեր ապրանքներ` վերարկուներ, բաճկոններ, տղամարդու եւ կնոջ տարբեր տեսակի այլ հագուստներ: Եթե ԵՏՄ անդամագրումից հետո Իտալիան որոշի փոխել Հայաստանի հետ առեւտրային պայմանները, ապա դրանից հայկական արտահանումը միանշանակ կտուժի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: