Սինգապուրում մեկնարկել է կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Կարմիր խմբում աշխարհի առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 6։4, 6։4 հաշվով պարտության մատնեց սերբ Անա Իվանովիչին։
Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 20 րոպե։ Խաղի ընթացքում ամերիկուհին 12 էյս է կատարել։
Այս խմբի մյուս մրցավեճում մրցում են Էժենի Բուշարն ու Սիմոնա Հալեպը։