Ինչո՞ւ Մարգարիտ Եսայանը որոշեց հենց եռյակի հանրահավաքի օրը նշել իր «մարգարտյա» հարսանիքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ը հետաքրքիր օր է լինելու Հանրապետականի համար. այդ օրը ոչ միայն եռյակի հանրահավաքն է, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր «ծրագրային» ելույթն է ունենալու, այլեւ երկու շատ «կարեւոր» իրադարձություն է սպասվում: Մեկը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքն է «Վիվալդի» սրահում` նրա ամուսնության 30-ամյակը, որին հրավիրված է ՀՀԿ-ական ողջ էլիտան: Հետաքրքիրն այն է, որ նախապես ասում էին, թե 24-ն ընտրվել է այն պատճառով, որ «նորահարսի» ծննդյան օրն է, սակայն պարզվում է` Մարգարիտ Եսայանը ծնվել է հոկտեմբերի 25-ին` շաբաթ օրը, որը, թվում է, շատ ավելի հարմար կլիներ «հարսանիքի» համար: Մյուսը Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքն է, ինչը նշանակում է, որ վարչապետը չի մասնակցի Մարգարիտ Եսայանի «հարսանիքին» եւ չի հայտնվի ՀՀԿ-ական էլիտայի հետ նույն սեղանի շուրջ: Իսկ կնունքը, մեր իմանալով, տեղի է ունենալու նեղ, ընտանեկան շրջանակում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս