Գալա հեռուստաընկերության լրագրողի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրի քաղաքի ,Գալաե հեռուստաընկերության լրագրող Ն. Նալբանդյանը 2012թ. մայիսի 11-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 5-ին` ժսմը 19:00-ի սահմաններում, գնացել է Գյումրի քաղաքի թիվ 30-րդ դպրոցում տեղակայված  թիվ 33 ընտրատարածք` հանձնաժողովից պարզաբանումներ ստանալու համար: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանը, հրաժարվելով տեղեկություններ տրամադրել, վիճաբանել եւ խոչընդոտել է լրագրողի գործունեությանը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Գյումրիի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս