Վրաստանի նախկին վարչապետին կրկին դատապարտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին մեղավոր է ճանաչել ծառայողական դիրքի չարաշահման և ծառայողական զեղծարարության մեջ:

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Մերաբիշվիլին դատապարտվել է 3 տարվա աատազրկման:

Մերաբաշվիլին, ով արդեն պատիժ է կրում այլ գործերով, դատարանում ներկա չի եղել:
Մերաբիշվիլու նկատմամբ նոր դատավճիռը կապված է Սանդրո Գիրգվլիանիի հայտնի գործի հետ: Բանկի աշխատակցին 2006-ին մահացած էին գտել Թբիլիսիի արվարձանում:

Այդ գործով դատապարտվել էր ՆԳՆ 4 նախկին ախատակից, որոնց հետագայում վաղաժամկետ ազատ էին արձակել:

Այն ժամանակվա ընդդիմությունն ու Գիրգվլիանիի հարազատները պնդում էին, որ նրա սպանությանը մասնակից են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և պահանջում էին պատժել բանկիրի դեմ հաշվեհարդարի պատվիրատուներին. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս