ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը հնարավոր է չեղյալ համարվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել` հաշվի առնելով մրցույթի ընթացքի վիճահարույց լինելը: Խոսվում է, որ հասարակական որոշ կազմակերպություններ պատրաստվում են բողոքներ ներկայացնել ԵԴ: Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել 3 թեկնածու` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը, դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը: Սերժ Սարգսյանը հաստատել է մրցույթի արդյունքները: Դատավորի ընտրությունը, թերեւս, կկայանա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս