Չիկագոյում մի խանդոտ տղամարդ խնդրել է ԱՄՆ նախագան Բարաք Օբամային չդիպել իր ընկերուհուն, հայտնում է CNN-ը:
Միջանկյալ ընտրություններում քվեարկության ժամանակ նախագահ Բարաք Օբաման կանգնած է եղել Այա Կուպեր անունով մի կնոջ կողքին, ում փեսացուն՝ Մայք Ջոնսը, անցել է նրանց կողքով և հայտարարել. «Պարոն նախագահ, խնդրում եմ, մի կպեք իմ աղջկան»:
Բարաք Օբաման կատակելով ասել է, որ իր պլանների մեջ դա չէր մտնում: Որոշելով օգտվել իրավիճակից՝ նախագահը համբուրել է աղջկա այտն՝ ասելով, որ իր երիտասարդը «հիմա արդեն հաստատ կխանդի»:
CNN-ին տված հարցազրույցում Այան ասել է, որ շոկի մեջ է եղել կատարվածից և շատ է նյարդայնացել: «Ես գիտեի, որ Մայքը ուզում է մի ծիծաղելի բան ասել, սակայն չգիտեի, թե ինչ» – պատմել է Այան: Այնուհետև նա ներողություն է խնդրել իր փեսացուի համար:
Օբաման երկուշաբթի գտնվում էր Չիկագոյում, ուր պետք է ելույթ ունենար Իլլինոյսի նահանգապետ Պետ Քուիննի օգտին: