Երևանի փողոցներում, իսկ ավելի կոնկրետ՝ Ծիծեռակաբերդի խճուղու մոտ երթևեկող BMW x6 մակնիշի այս ավտոմեքենան, թերևս, չէր գրավի armlur.am-ի թղթակցի ուշադրությունը, եթե չլիներ նրա տարօրինակ համարանիշը:
Ի՞նչ ծագում ունի ավտոմեքենան, ո՞ւմ է պատկանում այն, ո՞ր երկրից է եկել….մեզ չհաջողվեց պարզել: Բայց այս իրավիճակում մի տրամաբանական հարց է առաջանում՝ եթե լուսանկարում երևացող ավտոմեքենան քաղաքի տարբեր վայրերում երթևեկության կանոնները խախտի, տեսախցիկներն ու արագաչափ սարքերը ֆիքսեն դա, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն ինչպե՞ս է պարզելու և ո՞ւմ է ուղարկելու տուգանքի ենթարկելու մասին վարչական ակտը:
Ստացվում է, որ «Սեքյուրիթի դրիմ» ըներությունը միայն հայ վարորդների «կաշին է լավ կլպում»: