«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հետխորհրդային տարածքում դատարանների հանդեպ ամենամեծ վստահությունը տածում են ղարաբաղցիները: Ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության երեկ հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն` Լեռնային Ղարաբաղի բնակչության 72 տոկոսը միանշանակորեն վստահում է հանրապետության դատաիրավական համակարգին:
Gallup-ի տվյալներով` դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության մակարդակը Հայաստանում ընդամենը 30 տոկոս է: Հայաստանի հարցված քաղաքացիների գրեթե կեսը` 49 տոկոսը, սոցիոլոգների հետ զրույցների ընթացքում նշել է, որ հայաստանյան դատարաններին չի վստահում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: