ՀՀ-ում դեկտեմբերի 9-ը կհռչակվի բոլոր ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունների հիշատակման օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» ներկայացրած նախագիծը, որով նաև առաջարկվում էր հիշատակման օր նշանակել, սակայն որոշեց դեկտեմբերի 9-ը նշել որպես բոլոր ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանության հիշատակման օր:

Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը նշեց. «Առաջարկում ենք դեկտեմբերի 9-ը հռչակել Հայաստանում որպես բոլոր ցեղասպանությունների հիշատակման օր` հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի կողմից ցեղասպանությունների դատապարտման կոնվենցիան ընդունել է նույն օրը»:

Վարչապետը հարցրեց՝ արդյոք սա նշանակում է, որ կառավարությունն ընդունում է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը: Փոխնախարարը նշեց։

«Ինքը նախագծում է նշում է մի քանի ազգերի անուններ, որը կոռեկտ չէ, իսկ մենք բոլոր ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանության օր ենք հռչակում»,-ասաց նա:




Լրահոս