Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, աշխարհի մի շարք երկրներ տոնում են Գոհաբանության օրը: Այն որոշ երկրներում ավանդաբար անցկացվում է ընտանիքի և ընկերների շրջապատում։
Գոհաբանության օրվա նախօրեին ընտանիքից և ընկերներից հեռու գտնվող մարդիկ ճանապարհ են ընկնում՝ այս տոնը միմյանց հետ անցկացնելու համար. նրանք հավաքվում են տոնական սեղանի շուրջ՝ լցոնած հնդկահավ, կարտոֆիլ, լոռամրգի հատապտուղներ և դդմից պատրաստված թխվածք ճաշակելու համար։
ԱՄՆ-ում, օրինակ, Գոհաբանության օրն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 1863 թվականին, չնայած կա կարծիք, որ առաջին անգամ այն նշվել է դեռևս 1621-ին։ Ի դեպ, այստեղ տոնը նշվում է նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը: