Երբ կքննարկվեն ԵՏՄ համաձայնագրերը ՍԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրերը ՍԴ-ում քննարկելու օրը դեռ հայտնի չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՍԴ-ից: Սա այն դեպքում, երբ արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ իշխանությունները ծրագրել են հատուկ ԵՏՄ համաձայնագրերը քննարկելու նպատակով նոյեմբերի 17-ին եւ 18 ԱԺ արտահերթ նիստեր հրավիրել: Ուստի ենթադրվում է, որ սահմանադրական դատարանը մինչեւ նոյեմբերի սկիզբը արագացված կարգով կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:

Ի դեպ, նշենք, որ ՍԴ-ն միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը, որպես կանոն, քննում է գրավոր ընթացակարգով, սակայն, բացառիկ դեպքերում, փաստաթղթի կարեւորությունը հաշվի առնելով՝ քննարկումը կարող է տեղի ունենալ նաեւ բանավոր ընթացակարգով: Բայց դժվար թե ՍԴ-ն որոշի ԵՏՄ-ի համաձայնագրերը բանավոր ընթացակարգով քննարկել, ավելին՝ ակնկալվում է, որ ՍԴ-ում կփորձեն այդ փաստաթղթերը հնարավորինս աննկատ կերպով «անցկացնել»:




Լրահոս