Ֆաբիո Կապելոն 5 ամիս աշխատավարձ չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյի որդին՝ Պյերֆիլիպո Կապելոն հայտարարել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, արդեն մի քանի ամիս է, չի վճարում հավաքականի մարզիչների աշխատավարձը.

«Ո՛չ Կապելոն, ո՛չ նրա օգնականները 5 ամիս աշխատավարձ չեն ստացել: Մի քանի օր առաջ ես խոսեցի հայրիկի հետ այս հարցով և նրան ասացի, որ կարող ենք պաշտոնական նամակ գրել ֆեդերացիային: Սակայն նա չընդունեց իմ առաջարկը: Նա չի ցանկանում պայքարի մեջ մտնել ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Կապելոյին այս հարցը չի անհանգստացնում: Նա կենտրոնացած է հավաքականում իր աշխատանքի վրա: Միակ բանը, որ նրան հուզում է, ազգային թիմի ելույթներն են: Նա կարծում է, որ առաջիկայում այս հարցում հստակեցում կմտցվի, և ամեն ինչ կկարգավորվի»-, ընդգծել է նա:




Լրահոս