Արամ Սարգսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական քայլերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ գրել էր Armlur.am-ը, այսօր լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին:

Լրագրողի հարցին, թե ինչպես նա կհակադարձի Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ ընդդիմադիր ուժերին մարգինալ ուժեր համարելուն և առաջին նախագահի այն կարծիքին, որ ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է, Արամ Սարգսյանն ասել է. «Այդ ասածի մեջ շատ լուրջ հակասություն կա: Եթե մենք մարգինալներ ենք, ջղաձիգներ ենք, ուրեմն կա՛մ մենք ընդդիմադիր չենք, որից ինքը զայրանում է, կա՛մ ինքը հակասում է իրեն` թե չի կարելի ընդդիմադիրն ընդդիմադիրին քննադատի: Այս ասածի և պահվածքի մեջ հստակ հակասություն կա: Ես չէի ցանկանա Լևոն Տեր-Պետրոսյանի որևէ ասած դնել քննադատել, մեկնաբանել, շատ երկար, դժվարին ճանապարհ ենք անցել և ճիշտ չեն այդպիսի ձևակերպումները»:

Իսկ այն հարցին, թե ինչով է պայմանավորում Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքի փոփոխությունը, «Հանրապետություն» կուսակցության նախագահը պատասխանեց. «Մարդիկ կան, ովքեր պարտվել չեն սիրում, պարզապես չեն կարողանում պարտվել: Իմ կարծիքով՝ Լևոն-Տեր Պետրոսյանը միայն այդ առումով ցանկանում է հաղթած լինել` ցանկացած գնով: Ես իրեն հաջողություն եմ մաղթում»:




Լրահոս