Ուսուցիչներին ստիպում են գնել «Արցախ լոտո» վիճակախաղը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը: Երեկ մեր խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2 հազար դրամ է. «Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված պետք է մի ձեւով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող ես ծնողին կամ աշակերտին ստիպես գնել այդ լոտոն»: Նա տեղեկացրեց, որ նույնը կատարվում է նաեւ մանկապարտեզներում: Հիշեցնենք, որ վիճակախաղի գաղափարը ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից: Նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքներ ու բնակարաններ խաղարկելն է եւ տոմսերի վաճառքից ստացված գումարներն Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը: Նպատակն ազնիվ է, միջոցները` ոչ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս