Հայաստանը մամուլի ազատության հարցով տարածաշրջանում առաջատարն է. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում ԶԼՄ-ների ազատության մակարդակն անդրադարձնող ինդեքսը, ըստ որի` Հայաստանը մամուլի ազատության հարցով առաջատարն է տարածաշրջանում:
Թեպետ այս տարի մեր երկիրը նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցրել է 78-րդ տեղը, այդուհանդերձ նա առաջ է հարեւան Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից եւ Թուրքիայից: Ինդեքսում նշվում է, որ 2013 թվականի ընտրությունները Հայաստանում համեմատաբար ավելի հանդարտ են անցել, իսկ բռնությունները լրագրողների նկատմամբ շատ հազվադեպ են գրանցվել: Հարեւան Վրաստանը զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը, Թուրքիան` 154-րդ, Իրանը` 173-րդ, իսկ Ռուսաստանը` 148-րդ: Ադրբեջանը զիջում է անգամ աֆրիկյան Գամբիային: Այն 4 կետով իջել է եւ հայտնվել 160-րդ տեղում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս