ԵՏՄ անդամակցության ազդեցությունը պետական բյուջեի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարունակվում են 2015թ.  պետական բյուջեի նախագծի քննարկման աշխատանքները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Ֆինանսների փոխնախարար Պավել Աաֆարյանից հետաքրքրվեց, թե նախագծի մշակման ժամանակ հաշվի առնվել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը:

Պատգամավորը ցանկացավ իմանալ, թե այդ միության անդամ դառնալուց հետո ինչ ծախսեր կարող են ավելանալ:

Պ. Սաֆարյանը նախ նշեց, թե պետական բյուջեի նախագիծը մշակվել և ներկայացվել է հոկտենբերի 1-ին, իսկ այն ժամանակ դեռ հաստատված չէր ԵՏՄ անդամակցությունը: Ֆինանսների փոխնախարարը նշեց, թե իրենք չէին կարող արտացոլել միության հետ կապված բոլոր իրողությունները:

«Մենք այս բյուջեի նախագծի մեջ չենք արտացոլել ԵՏՄ-ի հետ հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, թո ոչինչ չի արվում: Մեր մասնագետները հիմա ուսումնասիրում են, թե ԵՏՄ անդամակցությունն ինչ ազդեցություն կունենա մեր բյուջեի վրա: Դրանք պետք է բերել հստակ հաշվարկների մակարդակի: Առավելագույնը մեկ ամսից ամեն ինչ պարզ կլինի և կներկայացվի», – վստահեցրեց նա:




Լրահոս